Ministry of High-Tech logo

Խթանելով արհեստական բանականության նորարարությունները

Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմավարական նախաձեռնություն է, որի նպատակն է լինել նորարարությունների և համագործակցության բաց հարթակ։

Մեր առաքելությունն է աջակցել տեխնոլոգիական ընկերություններին և արհեստական բանականության հետազոտողներին՝ զարգացնելու գիտական հետազոտությունները և մշակելու արտադրանք՝ անհրաժեշտ ռեսուրսները հասանելի դարձնելով նրանց համար։

Այստեղ հանդիպում են նորարարները, փոխանակում են գիտելիք և ձևավորում նոր գաղափարներ։

ԱԲ ինստիտուտի նախաձեռնության կազմում ընդգրկվելու առավելությունները

Համագործակցություն

Համագործակցություն

Միացեք ԱԲ հետազոտողներին և ոլորտի ներկայացուցիչներին: Զարգացրեք նոր գաղափարներ և ընդլայնեք նորարարական ներուժը հավաքական գիտելիքի շնորհիվ։

Marketplace

Marketplace

Բացահայտեք և փոխանակեք ԱԲ-ի առաջադեմ լուծումները մեր վիրտուալ հարթակում: Հարթակը միավորում է ստարտափներին, ծրագրավորողներին և ձեռնարկություններին` նպաստելով գաղափարների և տեխնոլոգիաների փոխանակմանը: Ուսումնասիրեք արհեստական բանականության առևտրայնացման ապագան:

Հետազոտություն և մշակում (R&D)

Հետազոտություն և մշակում (R&D)

Խորասուզվեք նորարարական հետազոտական աշխատանքների և մշակումների մեջ՝ ընդլայնելով արհեստական բանականության սահմանները։ Միացեք մեզ՝ ապագան կերտելու գործում։

Վիրտուալ Ուսուցում

Վիրտուալ ուսուցում

Ընդլայնեք ձեր հմտությունները արհեստական բանականության ոլորտում: Վիրտուալ դասասենյակներն առաջարկում են հասանելի և բարձրակարգ կրթություն: Քայլ արեք դեպի արագ զարգացող ԱԲ-ի առաջնագիծ և դրսևորվելու ազատություն տվեք ձեր ներուժին։

Ներառական էկոհամակարգ

Ներառական էկոհամակարգ

Զգացեք ԱԲ-ի բազմազանության հզորությունը։ Մեր ներառական համայնքը ողջունում է բոլորին՝ խրախուսելով տարաբնույթ մոտեցումները, որոնք բացահայտում են հաստատուն և ազդեցիկ նորարարություններ:

Տվյալների պահուստավորում

Տվյալների պահուստավորում

Ստացեք տվյալների պահուստավորման կայուն և ընդհանուր տիրույթի հասանելիություն: Համատեղելով աշխատանքը՝ պահուստավորեք և վերլուծեք լայնածավալ նախագծեր։

Առաջնորդության էթիկա

Առաջնորդության էթիկա

ԱԲ ինստիտուտը խրախուսում է պատասխանատու արհեստական բանականությունը՝ հիմնված էթիկայի սկզբունքների, հետազոտությունների և համագործակցության վրա, որի շնորհիվ զարգանում է մարդկային հենքով տեխնոլոգիան: Միացե՛ք մեզ՝ կերտելու ապագա բոլորի համար:

Մենթորություն

Մենթորություն

Հարթեք ձեր ուղին փորձառու մենթորների հետ: Յուրացրե՛ք նրանց վարպետությունը և զարգացրեք ձեր հմտություններն արհեստական բանականության մշտապես զարգացող աշխարհում։

Բարձր արտադրողականության հաշվողական ռեսուրս

Բարձր արտադրողականության հաշվողական ռեսուրս

Բացահայտեք տեխնոլոգիաների հզորությունը։ Կիրառեք մշակման գործիքները նախատիպեր ստեղծելու, փորձարկելու և ընդլայնելու համար: Դյուրին հասանելիության շնորհիվ կարող եք կենտրոնանալ նորարարությունների վրա՝ չմտահոգվելով ենթակառուցվածքի մասին։

Ինչպե՞ս է գործում վիրտուալ ինստիտուտը

Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը կարևորում է մրցակցային գործընթացը, քանի որ մեր նպատակն է համախմբել տաղանդավոր և նվիրյալ անհատների: Եթե Դուք ներկայացնում եք արհեստական բանականության ոլորտի ստարտափ կամ ունեք հետազոտական նախագիծ, կարող եք հետաքրքրություն ցուցաբերել և հետևել նշված քայլերին:

Առաջին քայլ

Հայտի ներկայացում

Կազմեք մանրամասն հայտ՝ ներառելով Ձեր մասին ընդհանուր տեղեկություններ, որակավորում, գիտական կողմնորոշվածություն։ Նշեք, թե ԱԲ համայնքում ինչ ներդրում եք ցանկանում ունենալ։

  • Հստակ ձևակերպեք, թե որքանով է Ձեր փորձը համապատասխանում ինստիտուտի առաքելությանը և նպատակներին։

Երկրորդ քայլ

Ներկայացրեք Ձեր ձեռքբերումները (եթե առկա են)

Պատմեք արհեստական բանականության ոլորտի հետազոտություններին, նախագծերին կամ արդյունաբերական նախաձեռնություններին ձեր մասնակցության մասին:

  • Նշեք, թե ինչ ներդրումներ եք ունեցել արհեստական բանականության ոլորտում, ծրագրերում և նախաձեռնություններում։
  • Հնարավորության դեպքում կցեք կամ ներկայացրեք հիմքեր Ձեր ձեռքբերումների մասին, օրինակ՝ հրապարակումներ, հաջողված նախագծեր կամ ազդեցիկ լուծումներ:

Երրորդ քայլ

Ներկայացրեք համագործակցելու ներուժ

Ցուցադրեք ձեր պատրաստակամությունը համագործակցելու ինստիտուտի այլ անդամների հետ:

  • Նշեք համագործակցություն, համատեղ նախագծեր, դրվագներ, որտեղ արձանագրել եք արդյունավետ թիմային աշխատանք։

Չորրորդ քայլ

Հայտնեք պատրաստակամություն էթիկայի սկզբունքների վրա հիմնած ԱԲ-ի և շարունակական ուսուցման հանդեպ

Ներկայացրեք հանձնառություն էթիկայի սկզբունքների վրա հիմնած ԱԲ-ի փորձառության, պատասխանատու հետազոտության և ծրագրերի մշակման հանդեպ:

Եթե Դուք արհեստական բանականության ոլորտի հետազոտող եք կամ ունեք ստարտափ, եկե՛ք համախմբվենք:

Լրացրեք հայտը, պատմեք մեզ Ձեր մասին, և մենք կկապվենք Ձեզ հետ

Ministry of High-Tech logo

Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտ

©️ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, 2025