Խթանելով արհեստական բանականության նորարարությունները
ԱԲ վիրտուալ ինստիտուտը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության ռազմավարական նախաձեռնություն է, որի նպատակն է լինել նորարարությունների և համագործակցության բաց հարթակ։
Մեր առաքելությունն է աջակցել տեխնոլոգիական ընկերություններին և ԱԲ հետազոտողներին՝ զարգացնելու գիտական հետազոտությունները և մշակելու արտադրանք՝ անհրաժեշտ ռեսուրսները հասանելի դարձնելով նրանց համար։
Այստեղ հանդիպում են նորարարները, փոխանակում են գիտելիք և ձևավորում նոր գաղափարներ։
ԱԲ ինստիտուտի նախաձեռնության կազմում ընդգրկվելու առավելությունները
Համագործակցություն
Միացեք ԱԲ հետազոտողներին և ոլորտի ներկայացուցիչներին: Զարգացրեք նոր գաղափարներ և ընդլայնեք նորարարական ներուժը հավաքական գիտելիքի շնորհիվ։
Marketplace
Բացահայտեք և փոխանակեք ԱԲ-ի առաջադեմ լուծումները մեր վիրտուալ հարթակում: Հարթակը միավորում է ստարտափներին, ծրագրավորողներին և ձեռնարկություններին՝ նպաստելով գաղափարների և տեխնոլոգիաների փոխանակմանը։
Հայաստանում ձևավորվող «ԱԲ գործարանների պարտեզ» (Garden of AI Factories) հայեցակարգը նոր հնարավորություններ է ստեղծում ԱԲ ենթակառուցվածքների, նորարարական լուծումների և տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման համար։ Այս նախաձեռնության շրջանակում ձևավորվող AI Factory էկոհամակարգի անդամներն են նաև Eleveight AI և Firebird AI ընկերությունները, որոնք նպաստում են Հայաստանի՝ որպես արհեստական բանականության տեխնոլոգիաների ստեղծման և զարգացման տարածաշրջանային կենտրոնի կայացմանը։
Ուսումնասիրեք արհեստական բանականության առևտրայնացման ապագան և դարձեք նորարարական էկոհամակարգի մի մասը։
Հետազոտություն և մշակում (R&D)
Խորասուզվեք նորարարական հետազոտական աշխատանքների և մշակումների մեջ՝ ընդլայնելով արհեստական բանականության սահմանները։ Միացեք մեզ՝ ապագան կերտելու գործում։
Վիրտուալ ուսուցում
Ընդլայնեք ձեր հմտությունները արհեստական բանականության ոլորտում: Վիրտուալ դասասենյակներն առաջարկում են հասանելի և բարձրակարգ կրթություն: Քայլ արեք դեպի արագ զարգացող ԱԲ-ի առաջնագիծ և դրսևորվելու ազատություն տվեք ձեր ներուժին։
Ներառական էկոհամակարգ
Զգացեք ԱԲ-ի բազմազանության հզորությունը։ Մեր ներառական համայնքը ողջունում է բոլորին՝ խրախուսելով տարաբնույթ մոտեցումները, որոնք բացահայտում են հաստատուն և ազդեցիկ նորարարություններ:
Տվյալների պահուստավորում
Ստացեք տվյալների պահուստավորման կայուն և ընդհանուր տիրույթի հասանելիություն: Համատեղելով աշխատանքը՝ պահուստավորեք և վերլուծեք լայնածավալ նախագծեր։
Առաջնորդության էթիկա
ԱԲ ինստիտուտը խրախուսում է պատասխանատու արհեստական բանականությունը՝ հիմնված էթիկայի սկզբունքների, հետազոտությունների և համագործակցության վրա, որի շնորհիվ զարգանում է մարդկային հենքով տեխնոլոգիան: Միացե՛ք մեզ՝ կերտելու ապագա բոլորի համար:
Մենթորություն
Հարթեք ձեր ուղին փորձառու մենթորների հետ: Յուրացրե՛ք նրանց վարպետությունը և զարգացրեք ձեր հմտություններն արհեստական բանականության մշտապես զարգացող աշխարհում։
Բարձր արտադրողականության հաշվողական ռեսուրս
Բացահայտեք տեխնոլոգիաների հզորությունը։ Կիրառեք բարձր արտադրողականության հաշվողական ռեսուրսները՝ նախատիպեր ստեղծելու, փորձարկելու և ձեր նախագծերն ընդլայնելու համար։ Դյուրին հասանելիության շնորհիվ կենտրոնացեք նորարարությունների վրա՝ առանց ենթակառուցվածքների ստեղծման և պահպանման հետ կապված խնդիրների։
Հայաստանում գործող Firebird և Eleveight ընկերությունների խոշոր ԱԲ տվյալների կենտրոնները տրամադրում են բարձր արտադրողականության հաշվողական ռեսուրսներ և առաջադեմ ենթակառուցվածքներ՝ արհեստական բանականության ոլորտում բարդ և հավակնոտ նախագծերի իրականացման, նորարարական լուծումների մշակման, ուսուցման և փորձարկման համար՝ նպաստելով ԱԲ էկոհամակարգի զարգացմանն ու տեխնոլոգիական ներուժի իրացմանը։
Ինչպե՞ս է գործում վիրտուալ ինստիտուտը
Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը կարևորում է մրցակցային գործընթացը, քանի որ մեր նպատակն է համախմբել տաղանդավոր և նվիրյալ անհատների: Եթե Դուք ներկայացնում եք արհեստական բանականության ոլորտի ստարտափ կամ ունեք հետազոտական նախագիծ, կարող եք հետաքրքրություն ցուցաբերել և հետևել նշված քայլերին:
Առաջին քայլ՝ հայտի ներկայացում
Կազմեք մանրամասն հայտ՝ ներառելով Ձեր մասին ընդհանուր տեղեկություններ, որակավորում, գիտական կողմնորոշվածություն։ Նշեք, թե ԱԲ համայնքում ինչ ներդրում եք ցանկանում ունենալ։
- Հստակ ձևակերպեք, թե որքանով է Ձեր փորձը համապատասխանում ինստիտուտի առաքելությանը և նպատակներին։
Երկրորդ քայլ` ներկայացրեք Ձեր ձեռբերումները (եթե առկա են)
Պատմեք արհեստական բանականության ոլորտի հետազոտություններին, նախագծերին կամ արդյունաբերական նախաձեռնություններին ձեր մասնակցության մասին:
- Նշեք, թե ինչ ներդրումներ եք ունեցել արհեստական բանականության ոլորտում, ծրագրերում և նախաձեռնություններում։
- Հնարավորության դեպքում կցեք կամ ներկայացրեք հիմքեր Ձեր ձեռքբերումների մասին, օրինակ՝ հրապարակումներ, հաջողված նախագծեր կամ ազդեցիկ լուծումներ:
Երրորդ քայլ՝ ներկայացրեք համագործակցելու ներուժ
Ցուցադրեք ձեր պատրաստակամությունը համագործակցելու ինստիտուտի այլ անդամների հետ:
- Նշեք համագործակցություն, համատեղ նախագծեր, դրվագներ, որտեղ արձանագրել եք արդյունավետ թիմային աշխատանք։
Չորրորդ քայլ՝ հայտնեք պատրաստակամություն էթիկայի սկզբունքների վրա հիմնած ԱԲ-ի և շարունակական ուսուցման հանդեպ
Ներկայացրեք հանձնառություն էթիկայի սկզբունքների վրա հիմնած ԱԲ-ի փորձառության, պատասխանատու հետազոտության և ծրագրերի մշակման հանդեպ:
Եթե Դուք արհեստական բանականության ոլորտի հետազոտող եք կամ ունեք ստարտափ, եկե՛ք համախմբվենք:
Լրացրեք հայտը, պատմեք մեզ Ձեր մասին, և մենք կկապվենք Ձեզ հետ