Ministry of HighTech logo

Վիրտուալ ինստիտուտի մասին

Բարի գալուստ արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտ՝ ռազմավարական մի նախաձեռնություն, որն առաջնորդում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Վիրտուալ ինստիտուտի նպատակն է արհեստական բանականության ոլորտի նորարարությունների, համագործակցության և ներառականության խթանումը:

Մեր առաքելությունը

Ընդլայնել արհեստական բանականության ոլորտի հետազոտությունների, նորարարությունների և կրթության սահմանները՝ ներառականության և բաց համագործակցության շեշտադրմամբ: Ստեղծել դինամիկ վիրտուալ հարթակ, որը կհամախմբի արհեստական բանականության ոլորտի բազմահմուտ հետազոտողներին՝ համատեղ արարելու և դիմակայելու արագ զարգացող թվային լանդշաֆտի մարտահրավերներին:

Մեր երազանքը

Կերտել ապագա՝ վիրտուալ ինստիտուտը դարձնելով արհեստական բանականության գերազանցության գլոբալ ուղենիշ (փարոս), որտեղ հետազոտողները, ուսանողները և ոլորտի մասնագետները կհամագործակցեն՝ ջնջելով տեխնոլոգիական հնարավորությունների սահմանները: Ստեղծել ներառական և բաց էկոհամակարգ, որը հնարավորություն կտա անհատներին և կազմակերպություններին նպաստել արհեստական բանականության փոխակերպող ներուժին՝ ի շահ Հայաստանի Հանրապետության:

6 քայլից բաղկացած գործընթացով Ձեզ ուղեկցում ենք Ձեր ձեռնարկատիրական ուղում

0 1

Ներառական նորարարություն

Ստեղծել միջավայր, որտեղ տարբեր ոլորտների անհատները կարող են ակտիվորեն մասնակցել արհեստական բանականության նորարարությամբ` նպաստելով բազմահմուտ և ներառական համայնքի ձևավորմանը:

0 2

Համագործակցային բարելավում

Խթանել արհեստական բանականության ոլորտի հետազոտողների համատեղ համագործակցությունը, ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ միջազգային ասպարեզում՝ ամրապնդելու հավաքական փորձագիտության ազդեցությունը

0 3

Գիտելիքների փոխանակման բաց հարթակ

Ստեղծել վիրտուալ հարթակ, որը խրախուսում է գաղափարների, հետազոտության արդյունքների և ռեսուրսների ազատ փոխանակումը` ապահովելով թափանցիկություն ԱԲ ոլորտում։

0 4

Արհեստական բանականության ոլորտի նորարարությունների խթանում

Աջակցել արհեստական բանականության ոլորտի նորարարությանը՝ հետազոտողներին տրամադրելով գործիքներ, ռեսուրսներ և հնարավորություններ, որոնք անհրաժեշտ են իրենց գաղափարներն ազդեցիկ լուծումների վերածելու համար

0 5

Կարողությունների զարգացում

Նպաստել Հայաստանի ԱԲ տաղանդների բացահայտմանը և զարգացմանը՝ ապահովելով մատչելի և բարձրորակ կրթական ծրագրեր, վերապատրաստման նախաձեռնություններ և հմտությունների զարգացման հնարավորություններ։

0 6

Բարոյագիտական առաջնորդում

Գլխավորել արհեստական բանականության ոլորտի հետազոտության և զարգացման բարոյագիտական նկատառումները՝ ապահովելով, որ նորարարությունները համապատասխանեն արդարության, թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին:

Հասանելի լուծումները հնարավոր են դառնում մեր գործընկերների շնորհիվ։

Միացեք մեզ՝ կերտելու արհեստական բանականության ապագան

Անկախ նրանից՝ Դուք արհեստական բանականության ոլորտի հետազոտող եք, ուսանող, մասնագետ կամ պարզապես հետաքրքրված եք արհեստական բանականության փոխակերպող ներուժով, մենք հրավիրում ենք ձեզ միանալու մեր վիրտուալ համայնքին:

Միասին կարող ենք կերտել ապագա, որտեղ արհեստական բանականությունը դրական փոփոխությունների աղբյուր է, նորարարությունը սահմաններ չի ճանաչում, իսկ ներառականությունը տեխնոլոգիական առաջընթացի հիմքում է:

Եկեք համատեղենք ջանքերը, կիսվենք գիտելիքներով և կերտենք արհեստական բանականության ապագան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի միջոցով:

about
Ministry of HighTech logo

Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտ

©️ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, 2025